ՌԴ ՊՆ. Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից
Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ասված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ:
Նշվում է նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Newsline-ը փորձում է ճշտել այս տեղեկատվությունը։
Ըստ Հ1-ի՝ «ադրբեջանական ստորաբաժանումները հետ են քաշվել Փառուխ գյուղից, բայց ոչ դիրքերից»:
Լրացված. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ պնդելով, թե Փարուխ գյուղում և կից լեռնային շրջաններում ադրբեջանական բանակի դիրքերը «փոփոխություն չեն կրել»: