«  Մարտ 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը. ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը. ՊԲ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ըստ Արցախի Պն-ի՝ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ավելի վաղ ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Ասկերանի շրջանում: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ մարտի 2-ի տեղեկագրում:

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։

Նախորդ երկու օրերին ևս արցախյան շփման գծում հրադադարի խախտում է արձանագրվել: Ըստ Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ Մարտունու շրջանում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակել քաղաքացիներից մեկի տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Նշենք՝ մարտի 3–ին Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք էր արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Դրանք գրանցել էր նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը  փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: