«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


«Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել 2026-ի ընտրություններում «հպարտ քաղաքացիներին» հաղթելու համար»

«Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել 2026-ի ընտրություններում «հպարտ քաղաքացիներին» հաղթելու համար»

2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այս հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Բրյուսելում կայանալիք նախաճաշի ընթացքում։

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կալլասը։

2026-ի հունիսին սպասվող ընտրությունների ժամանակ ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում "հպարտ քաղաքացիներին" հաղթելու համար: Սա Սահմանադրության և ինքնիշխանության ոչ միայն կոպիտ խախտում է, այլ՝ պետական հանցագործություն, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Փաստորեն,  հրապարակայնորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում ու դա արվում է բացահայտորեն, Հայաստանի պաշտոնական իշխանության խնդրանքով: 
Բացարձակապես կարևոր չի, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնին ես հանձնում ինքնիշխանությունդ, կարևորը փաստն է։
Արդեն ոչ մի կարմիր գիծ, ոչ մի օրենք ու օրինականություն, Սահմանադրություն գոյություն չունի: Մնում է վերջին կարմիր գիծը, պաշտոնապես պետականության լուծարումը, որն, իհարկե, կարվի հանուն «ինքնիշխանության» ու «անկախության», նշել է քաղաքագետը: