«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Restart Times. Սանասարյանի մասին որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը

Restart Times. Սանասարյանի մասին որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը

«Ժողովուրդ» օրաթերթը վերջերս տեղեկություն էր տարածել, թե ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի օրերը հաշված են, այսինքն՝ նրան կձերբակալեն, և նրա դեմ լուրջ կոմպրոմատներ կան: Ահա նյութի հղումը՝ https://news.am/arm/news/500731.html։

Ըստ լրատվամիջոցի՝ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ՝ կոնկրետ փաստերով: Իհարկե, ուշագրավ տեղեկություն է, և ինչպես շատ դեպքերում՝ լրատվամիջոցը հղում է անում իր անանուն աղբյուրներին, որը գաղտնի պահելու իրավունք, իհարկե, ունի լրատվամիջոցը, բայց եկեք հասկանանք՝ արդյո՞ք այս տեղեկատվությունը իրականության հետ որևէ աղերս ունի, որը տարածել են հետևյալ լրատվամիջոցները՝ 168.am, tert.am, shabat.am, yerevan.today, irates.am և այլն։

Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին չի առաջադրվել որևէ մեղադրանք, Սանասարյանը շարունակում է պաշտոնավարել: Դավիթ Սանասարյանի վերաբերյալ նմանատիպ տեղեկատվություն էր տարածել նաև Politik.am լրատվականը, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արգելել է ԱԱԾ-ին ձերբակալել պարոն Սանասարյանին, սակայն այս դեպքում էլ լրատվականը որևէ հիմնավորում չունի և հղում է անում իր աղբյուրներին, որոնց հավաստիության երաշխիքները ուղղակիորեն կախված են օդում։

Ադյան Գեղամ

Restart Times

Նշենք նաև, որ ՀՔԾ-ն  «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցել  ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ: