«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք (տեսանյութ)

Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիր, տեղեկությունը հայտնեում է  ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Դադիվանքի վանահայր Հովհաննես Հովհաննիսյանը ՌԴ խաղաղապահներին պատմել է համալիրի ստեղծման պատմությունը, որը սկսվել է 12-13-րդ դարերում:

«Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ գնահատել այդ իրադարձությունը, ինչպես են այսօր գնահատում դա, և տուն վերադառնալիս անպայման կպատմենք այս վայրի մասին մեր երեխաներին, թոռներին և հարազատներին»,- պատմել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 12-13-րդ դարերի Դադիվանք վանական համալիրը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր համալիրներից մեկն է: «Ճարտարապետական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա: Համալիրը Դադիվանք անվանվել է Սուրբ Դադիի անունով, ով քրիստոնեություն է քարոզել Հայաստանի արևմտյան հատվածում, նա եղել է Թադևոս առաքյալի աշակերտը: Լեգենդի համաձայն՝ համալիրը կառուցվել է Սուրբ Դադիի գերեզմանի վրա»: