«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


RSF. Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցել

RSF. Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցել

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2026-ի մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը։

Ըստ մամուլի ազատության ինդեքսի՝ մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում նվազել է՝ հասնելով վերջին 25 տարվա ամենացածր մակարդակին։ Նշվում է, որ աշխարհի երկրների ավելի քան 50-ը դասակարգվում է որպես մամուլի ազատության առումով «դժվար» կամ «լուրջ/շատ լուրջ» իրավիճակում գտնվող երկրների շարքում։

Հայաստանը հետընթաց է գրանցել՝ 180 երկրի շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը՝ ի տարբերություն նախորդ տարվա 34-րդ հորիզոնականի։

Նշվել է, որ՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ:

«Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում», - ասված է զեկույցում: Իրավապաշտպանները նկատում  են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, «չնայած Հայաստանն ունի բազմազան մեդիադաշտ, այն բևեռացված է և Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի մակարդակն աննախադեպ է ու պայմանավորված է «ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության հետ Հայաստանի բարց հարաբերություններով։

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցել»: