«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և մյուսների հիշատակության օրը

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և մյուսների հիշատակության օրը

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օրը

  • Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թվականին Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա` նա ընդդիմացել է թագավորին` չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվել: Սակայն սուրբը հրաշքով փրկվել է, և թագավորն ավելի է զայրացել և նրան բանտ նետել: Այդ ժամանակ թագավորը կանչել է Թեովնաս մոգին և խնդրել, որ կախարդություններով հաղթի Ս. Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը պարտվելով վերջինից՝ հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խոր փոսում, իսկ Թեոպոմպոսը` գլխատվում: 
  • Ս. Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են նույն ժամանակ Նիկոմիդիայում, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Նրանք այն չորս զինվորներն էին, որոնք պահպանում էին Ս. Թեոպոմպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատը` դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրն, իմանալով այդ մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաները նահատակվում են:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-20, 2023-12-19, 2024-12-17, 2025-12-16, 2026-12-15, 2027-12-20, 2028-12-19, 2029-12-18, 2030-12-17: