«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Սա դավադրություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ․ Խոսքը հեղաշրջման ծրագրի մասին է»

«Սա դավադրություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ․ Խոսքը հեղաշրջման ծրագրի մասին է»

«Սիրելիներս, սողացող դավադրությունը, որի ուրվագիծն երևում էր դեռ տարվա սկզբից, և ավելի ակնհայտ՝ անցած երկու ամսում, կարծես, մոտենում է իր հանգուցային կետին: 
Սա դավադրություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, որի միայն մի մասն է, մի ֆիգուրն է Ռ․ Քոչարյանը, գործիքներից մեկն է, իսկ պատճառներն ավելի խորն են ու արմատները նաև երկրից դուրս են:

Հարցն այսօր ոչ Նիկոլն է, ոչ էլ նույնիսկ դատական համակարգն ու դրա բարեփոխումները, որքան էլ դրանք կարևոր լինեն: Եթե ուշադիր լսել եք այսօր երկրի ղեկավարի խոսքը, երևի հասկացած կլինեք, որ թեման շատ ավելին էր քան պարզապես դատարանները: Այսօրվա լրահոսը միայն հաստատում է այդ իրողությունը: Խոսքը հեղաշրջման ծրագրի մասին է:

Ես ուզում եմ, որ բոլորդ՝ սկսած այսօրվա իշխող թիմի անդամնեից մինչև այսպես ասած օբյեկտիվներդ ու չեզոքներդ, գոհերդ ու դժգոհներդ, մի քիչ լրջանաք ու դուրս գաք անհոգության թմբիրից: Բնակաբար, չեմ քարոզում ոչ մի խուճապ կամ ավելորդ նյարդայնություն: Դա ծայրահեղ հեռու է իմ բնավորությունից: 
Ես խոսում եմ հակառակի՝ լրջմիտ, կենտրոնացած, գիտակից վիճակի գալու մասին: Եղածը խաղալիք չի, ոչ էլ իշխող թիմի խնդիր, որն ունի էնքան թերություններ, որ դրա մասին մի քանի դիսերտացիա կարելի է պաշտպանել: Խոսքը պրոցեսների մասին է, որոնք արդեն եղել են Երրորդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, 1999-ին և ոչ միայն: Ես չեմ խոսում բառացի կրկնության մասին, այլ ընդհանուր տրամաբանության:

Ես ուզում եմ, որ էս իրավիճակում, նախ՝ ընկալենք իրավիճակի լրջությունը, ապա պատրաստ լինենք ամեն պահի անհրաժեշտ գործողությունների: Եթե ծայրահեղ կարիք լինի՝ նաև անձնական պատասխանատվությամբ:

Ես ուզում եմ նաև, որ հասկանանք պատճառները: 
Չի կարելի նույնացնել իշխանությունը միայն պաշտոնական դիրքի հետ՝ անտեսելով, որ իշխանությունը նաև ազդեցություն է՝ պայմանավորված այլևայլ ռեսուրսներով: 
Չի կարելի պատկերացնել, որ հնարավոր է իրացնել հեղափոխական նպատակներ՝ առանց ներսի և դրսի էլիտաների աճող դիմադրության: 
Ընդ որում, դիմադրությունը միայն աճելու է ու ավելի կատաղի է դառնալու, որքան ավելի հաջողվի հեղափոխական քաղաքականությունը: 
Չի կարելի կարծել, որ պետական ապարատը, հին քաղաքական դաշտը, դրսից սնուցվող ՀԿ սեկտորը կարող են ապահով հենարան լինել ՀՀ ժողովորդի իշխանությանը: 
Չի կարելի պատկերացնել հեղափոխության հաջողություն առանց ժողովրդական ինքնակազմակերպման և կազմակերպման, առանց համախմբման, առանց լուրջ հենարանների ստեղծման:

Պետք է պատրաստ լինել պայքարի նոր փուլերի, որոնք անխուսափելի են: Պաշտպանել այն, ինչ համարում եք ձերը: Ռեալ պատկերացնել, թե ինչ այլընտարանք կարող է մեզ սպասել»:

Հրանտ Տեր-Աբրահամյան