Սահակյան. Ադրբեջանում հաստատված շուրջ 50 գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80-ը
Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով`հայ գերիների վերադարձի գործընթացը լինելու է շարունակական, քանի դեռ կան հաստատված գերիներ։
Անդրադառնալով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացներին Սահակյանն նշեց, որ այդ մասին հրապարակային խոսելն ուղղակի ու անթույլատրելի է։
«Իրավական և բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որևէ հիմք կա։ Նրանց վիճակը ևս չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են և, անկախ մեղադրանքից, պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։
Հիշեցննք՝ Եվրամիության միջնորդությամբ երեկ` դեկտեմբերի 19–ին, Հայաստանին վերադարձրեց ևս 10 գերեվարված զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։