«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


«Սեդա Սաֆարյանը փաշինյանական ռազլիվի ձեռնասուն դատավորների քաղաքական թշվառության խորհրդանիշն է»

«Սեդա Սաֆարյանը փաշինյանական ռազլիվի ձեռնասուն դատավորների քաղաքական թշվառության խորհրդանիշն է»

«Ես խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այս երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա»,- Սա ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի քաղաքական հայտարարություններն են, խոսքեր որոնք հարիր են ոչ թե բարձր դատարանի դատավորի, այլ մի անպատասխանատու, կենացասած աշխուժակի:

Դատավորի կերպարը, հարգն ու պատիվը, նրա խոսքերը ենթադրում են զսպվածություն, հիմնավորվածություն ու քաղաքական չեզոքություն, այն էլ այնպիսի գործով որտեղ իրեն ինքնաբացարկի դիմում է տրվել:

Սեդա Սաֆարյանը ոչ թե դատավորի պատիվ է պահում, այլ Փաշինյանական ռազլիվի ձեռնասուն դատավորների քաղաքական թշվառության խորհրդանիշն է, քաղաքական կաշկանդվածության ու գործադիր իշխանության կցորդ լինելու առհավատչյան: ՀՀ ամեն իշխանության իր պարտքն է համարում նվաստացնել բարձր դատարանի հարգը, պատիվն ու հեղինակությունը` այն համալրելով ձեռնասուն, քաղաքականապես լոյալ ու կաշկանդված դեմքերով:

Գոռ Մադոյան