«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (տեսանյութ)

Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հունիսի 8-ին աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այսօր՝ հունիսի 9-ին, ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:

 Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ: