Աշխարհ
Շոլց. Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր
Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում։ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա ճիշտ որոշում էր, այն ժամանակ այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ–ում», – ասել է Շոլցը։ Կանցլերը հավելել է, որ այս հարցն այսօր էլ օրակարգում չկա։