«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Շուռ են գալիս. «ՉԻ»

Շուռ են գալիս. «ՉԻ»

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Առավոտի» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե 1990-ականներին ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժեցիք, ասել է. «Տեր-Պետրոսյանի առաջարկը չեմ մերժել։ Ընդհակառակը՝ 1997թ. անձամբ ես եմ հանդիպել, փոխանցել ամբողջ փաթեթը քարտեզով, թե մենք ինչպես ենք պատկերացնում՝ ինչ տարածքներ պիտի մնան և ինչ պիտի տանք։ Մենք խոսում էինք, որ Լաչինն ու Քելբաջարը պետք է ընդգրկված լինեն էդ փաստաթղթի մեջ, և մենք պետք է 12.700-ից 8000 պատմական տարածք պահենք՝ հաշվի առնելով այդ տարածքների ռազմավարական կարևորությունը»:

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Էս վերջերս զարմանալի բաներ են կատարվում: Բանը... մետամորֆոզներ: Վարդան Օսկանյանն է հանկարծ հայտարարում, որ ոչ թե ոչմիթիզական է եղել, այլ Ադրբեջանին լրացուցիչ զիջումներ անելու ֆանատ: Իմիջիայլոց, մոնիտորինգ արեցինք, պարզվեց, որ քոչարյանադաշնակցական մամուլը, գործիչները, հանրապետականները, ոչ մեկը Օսկանյանի հասցեին զիջումների վերաբերյալ այս հայտարարությունների համար անգամ թթու խոսք չեն ասել՝ երևի առաջնորդվելով «շան որդի է, բայց մեր շան որդին» է սկզբունքով:

Հիմա շուտով պարզվելու է, որ 1997թ. փուլային տարբերակին բոլորը կողմ են եղել, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից: Այդպիսի դեպքեր եղել են, ոնց որ 1990-ականների պատերազմում բոլորը հաղթել էին, բացի Առաջին նախագահից:

Սամվել Բաբայանի հիշատակած առաջարկներն ընդգրկված են եղել 1997-ի փուլային փաթեթում, բայց դա չի խանգարել, որ նա իր դերակատարումն ունենա հեղաշրջմանը... 

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:

Հիշեցնենք՝ 1998թ. հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»:

Նիստին մասնակցել են Լեւն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։