Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստի-ն:
«Մայիսի 19-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
Հիշեցնենք՝ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։