«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել

Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել է գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողները մնացել էին ձնահյուսի տակ, նրանց բոլորին հաջողվել է գտնել, բացի մեկից: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում: Նրանք ձնայուսի տակ էին մնացել մարտական հերթափոխի անցկացման ընթացքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: