«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Սոցիալական էքսպերիմենտ Երևանում (տեսանյութ)

Սոցիալական էքսպերիմենտ Երևանում (տեսանյութ)

«Էսօր մեր տեղեկատվության վարչության աշխատակիցները սոցիալական էքսպերիմենտի նման բան են արել՝ Հյուսիսայինում աղբաման են դրել ու երկու ժամ նկարել՝ ֆիքսելու, թե կողքը ընկած աղբը քանի հոգի են նկատում: Արդյունքում՝ էնքան շատ մարդ աղբարկղի մոտ ընկած տոպրակը նկատեց, վերցրեց ու գցեց աղբարկղը, որ բոլորին չկարողացանք «տեղավորել» հոլովակի մեջ»,  ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մենք տարիներ շարունակ լսել ենք, որ «էս երկիրը երկիր չի դառնա, քանի դեռ մարդիկ զիբիլը/բիչոկը/մառոժնու թուղթը գետնին են գցում»: Թույլ տվեք պնդել, որ մեզ տարիներ շարունակ ՀԱՎԱՏԱՑՐԵ՛Լ ԵՆ, որ փողոցում եղած աղբի պատճառը ոչ թե վատ կառավարումն է, ծույլ ու անհավես կոմունալշիկները, այլ փնթիության հանդեպ «գենետիկ» հակվածությունը: Նույն կերպ մեզ տարիներ շարունակ համոզել են, որ կոռուպցիան ոչ թե վերեւից սահմանած խաղի կանոն ա, այլ «հայի խասյաթի» անբաժանելի մասը՝ արյան գույնը, որ «10 000 դրամանոց» ընտրությունները ոչ թե կիսակրիմինալ իշխանավորների ստեղծած պահանջարկն ու պարտադրանքն են, այլ «հասարակ ժողովրդի» երազած կենսաձեւը: 

Ու հիմա տեսնում ենք, որ էդպես չի՝ մարդիկ առանց ինչ-որ ինտենսիվ սոցիալական արշավների, առանց «Ինչպես մաքուր պահել քաղաքը» թեմայով թրեյնինգների, կռանում ու վերցնում են գետնին թափված աղբը: Ու էդպես՝ բոլոր բնագավառներում:

Ու քաղաքի, երկրի կառավարումը ստանձնած մարդիկ ելնում են էն կանխավարկածից, որ գործ ունեն գիտակից, գրագետ ու պահանջատեր քաղաքացու հետ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ