SOHR: Արցախում մարտերի ընթացքում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Արցախում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան փոխադրված սիրիացի վարձկանների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է Ermenihaber-ը:
Մեծ Բրիտանիայում գործող և ամենօրյա ռեժիմով սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին հետևող այս կառույցի ներկայացուցիչները հայտնել են, որ Արցախում մարտերի ընթացքում սիրիացի ևս 18 վարձկան է սպանվել:
Նշվում է, որ ոչնչացված վարձկանների թվում է եղել «Սիրիայի ազգային բանակին» կից «Ֆիրքաթ ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը:
Արցախում սպանվել է նաև Ադրբեջանի վարձկան Աբու Մարիանը:Ահաբեկչի մարմինը տեղափոխվել է Թուրքիայի հետ Ջարաբլուս սահմանային դարպասներով: Այս մասին տեղեկանում ենք «Աֆրինի ազատագրման ուժերի» թվիթերի միկրոբլոգից:
Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում առնվազն սիրիացի 188 վարձկան է սպանվել, որից միայն 123-ի դիերն են Սիրիա ուղարկվել: