«  Նոյեմբեր 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Էժանագին ծափեր Փաշինյսնին՝ Հայաստանի անվտանգային ռիսկերի հաշվին

Սուրեն Սուրենյանց. Էժանագին ծափեր Փաշինյսնին՝ Հայաստանի անվտանգային ռիսկերի հաշվին

«ՀԱՊԿ-ն Հայաստանին առաջարկել է օգնության տարբեր միջոցները՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը սահման՝ իրատեսորեն գնահատելու իրավիճակը: Դրանք ընդհանուր առմամբ աջակցություն գտան բոլոր պետությունների կողմից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Զասի խոսքով՝ միակ բանը, որին հնարավոր չէր հասնել ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր:
Զասի պարզաբանումները միանգամայն նոր լույսի ներքո են ներկայացնում այն իրավիճակը, որ ստեղծվել է  ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի շուրջ:

Ի սկզբանե պարզ էր մի քանի հանգամանք.
• Հայաստանն արդեն 14-15 տարի է այլևս Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը չէ. այդ կարգավիճակը ունի նաև Ադրբեջանը: Մոսկվան վարում է, այսպես կոչված, «հավասար հեռավորության» քաղաքականություն, հայ- ադրբեջանական կոնֆլիկտի մոդեռատոր- կողմ է, ըստ այդմ՝ մեր ակնկալիքները պետք է հիմնվեն այս իրողությունների վրա,
• Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը ստրատեգիական շահեր ունեն Ադրբեջանի հետ ու Հայաստանը նրանցից օգնություն կարող է այնկալել՝ ոչ թե Ադրբեջանին դատապարտելու, այլ խաղաղության գործընթացին նպաստելու հարցում,
• ՀԱՊԿ-ն Ռուսաստանի հետխորհրդային ազդեցության գործիքներից մեկն է, մեծ իմաստով՝ բուտաֆորիկ կառույց է: Հայաստանի ոչ մի իշխանություն լուրջ ակնկալիք չի ունեցել այս կառույցից, բայց աշխատել է լոյալություն պահպանել դրա հանդեպ՝ Ռուսաստանի ռազմավարական շահերին չհակադրվելու, նոր թշնամիներ ձեռք չբերելու համար:
Հիմա, այս իրողությունները հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, երևանյան գագաթնաժողովից առաջ, ուներ գործողության մի քանի հնարավոր սցենարներ.
• Համարել, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար խորթ կառույց է ու լքել այն, եթե ուներ անվտանգային այլընտրանքային առաջարկություններ: Դրանք, ցավոք, չկան, եթե անգամ մեր այսօրվա դաշնակիցները, մեղմ ասած, բարեխիղճ չեն: Ադրբեջանն, ինչքան էլ դառն է խոստովանել, «ավելի շատ ընկերներ ունի» ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ նաև՝ արևմտյան աշխարհում:
• Հանդես գալ ՀԱՊԿ Երևանի գագաթաժողովը հետաձգելու առաջարկությամբ, քանի որ երկու փաստաթղթերի շուրջ չի ձևավորվել կոնսենսուս: Ի վերջո, նախագահող երկիրն ինքն է «մերանի» դեր կատարում, որովհետև գագաթնաժողովը հյուրընկալող երկիրն է ու դրա հաջող արդյունքը համարվում է նրա դիվանագիտության արդյունավետության ցուցիչ: Հիշենք, թե ինչպիսի դիվանագիտական ջանքեր էր գործադրում Ինդոնեզիան, որպեսզի Բալիում անցկացված G-20-ի գագաթնաժողովը եզրափակվեր ամփոփիչ հայտարարության ընդունմամբ,
• որդեգրել ՀԱՊԿ-ն «փչացնելու» մարտավարությունը, վերջին պահին հրաժարվել փաստաթղթերի ստորագրումից: Որդեգրվեց վերջին մարտավարությունը:

Ռուսաստանն ու մյուսները չխանգարեցին, որպեսզի Փաշինյանի «դեմքը փրկվի»: Պուտինի համար այս պահին կարևորը՝ ՀԱՊԿ ֆունկցիոնալության որակը չէ, կառույցը պահպանելն է: Երևանի դեմարշը ՀԱՊԿ-ի ինստիտուցիոնալ գոյությանը չի սպառնում, իսկ դրա հասցրած ռեպուտացիոն վնասերով Մոսկվան, թերևս, ավելի ուշ կզբաղվի, երբ Ուկրաինայից «գլուխն ազատած» կլինի: Իսկ ՀԱՊԿ-ի մյուս երկրները, թերևս, հայկական դեմարշից գոհ են, որովհետև «գլուխներն ազատեցին» հայ- ադրբեջանական «գլխացավանքից»:

Հիմա գանք Նիկոլ Փաշինյանին:
Ինչո՞ւ է նա դեմարշի գնացել ՀԱՊԿ «քաղաքական  գնահատականի» բացակայության մոտիվով, եթե ի սկզբանե ակնհայտ էր, որ կոնսոլիդացված գնահատական այս կառույցի կողմից չի լինելու: Զարգացնեմ օրերս Լևոն Զուրաբյանի արտահայտած միտքը: Ինչո՞ւ Փաշինյանը շեշտը չի դրել օգնություն միջոցառումների բովանդակության վրա, դրանք կարո՞ղ էին նպաստել Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը, խաղաղության գործընթացին, թե՞ լեգիտիմացնելու էին ադրբեջանական ագրեսիան:
Զասը հասկացնում է, որ ՀԱՊԿ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կողմ են եղել առաջարկվող օգնության միջոցառումներին ու «միակ բանը, որին հնարավոր չէր հասնել ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր»: Այլ խոսքով, Զասը պատասխանատվությունը դնում է Երևանի վրա
Եթե Փաշինյանն առաջիկա օրերին չհրապարակի ՀԱՊԿ օգնության միջոցառումների ցանկը, մնում է ենթադրել, որ պաշտոնական Երևանը գնացել է դեմարշի՝ առանց հաշվարկի, դրա հետևանքների տակից դուրս գալու տարբերակների, այլընտրանքային լուծումներ չունենալով:
Նման մոտեցումը կապ չունի դիվանագիտության, քաղաքականության հետ ու առավելագույնը՝ էժանագին ծափեր է բերելու «սկզբունքային» Փաշինյանին՝ ինչպես Տավուշի ավանտյուրայի գռեհիկ ֆետիշացումը, որից երկու ամիս հետո աղետը մտավ մեր տուն:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն նախագահ

Սուրեն Սուրենյանց