Սուրեն Սուրենյանց. Էս պատմության մեջ մեր արևմտամետների ցինիզմը մնաց
Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ:
Այդպես էլ պետք է լիներ՝ անկախ նրանից, թե օրեր առաջ ինչպիսի լալահառաչ տեքստեր էին հնչեցվում Փարիզից:
Այդ դիտորդական առաքելությունն ի սկզբանե Բրյուսելի «կուտն» էր՝ մեր իշխանությանն ու հասարակությանը, որի «քաղցրությունից» շլացած՝ այդպես էլ չհնչեցրեցինք հարցադրումներ, թե ինչու «հումանիստ» Եվրոպան, որ պատժամիջոցների արդեն 9-րդ փաթեթն է ընդունում Ռուսաստանի դեմ, նույն արարքի համար ոչ միայն չի պատժում «բռնապետական» Ադրբեջանին, այլ նրան համարում է իր ռազմավարական գործընկերը ու երկու միլիարդ դոլարի ներդրում է կատարում ադրբեջանական տնտեսության մեջ:
Խորհրդանշական է, որ ԵՄ-ն դիտորդական առաքելության մանդատն ավարտված համարեց Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի օրը:
Էս պատմության մեջ, մեկ էլ՝ մեր արևմտամետների ցինիզմը մնաց, որ եվրոպացի դիտորդների գալով՝ մեզ համարեցին Եվրոպայի, ԵՄ մաս: Հիմա նրանցից գոնե մեկը կամ թեկուզև իշխանության որևէ ներկայացուցիչ գոնե ամոթ ու աբուռ պետք է ունենա ու իրենց ապուշ տրամաբանության մեջ հայտարարի, թե ԵՄ-ն հեռացավ տարածաշրջանից: Էդ ապուշությունը ՀԱՊԿ-ի մասով օրական մի քանի անգամ կրկնում են:
Հիշեցնենք՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր։