«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Որոշ ժողովուրդների «հպարտությունը» բռնում է ազգային աղետից առաջ

Սուրեն Սուրենյանց. Որոշ ժողովուրդների «հպարտությունը» բռնում է ազգային աղետից առաջ

Մեր քաղաքական, հանրային միտքը մի քանի ճշմարտություններ ցավալիորեն չհասկացավ.

• շանտաժ անելը ծիծաղելի արկածախնդրություն է, երբ դրա թիրախը կարող է պետությանդ ողնաշարը կոտրել՝ առանց փող ու ռեսուրս ծախսելու,
• մեր չհիմնավորված «ազգային հավակնությունները», որոնց չկատարելու հետևանքով՝ հիասթափված ենք  Ռուսաստանից, չեն կատարելու նաև արևմտյան կենտրոնները, որոնք տարածաշրջանում ռուսական ներկայությունից   ազատվելու համար՝ «հումանիստ» հայացքով հետևելու են ԼՂ հայաթափությանը,
• պետություն ունենալու հավակնություններ ունեցող ժողովուրդները զարգացման վեկտոր ու օրակարգ են մշակում՝ հրաժարվելով «որդեգիր» փնտրելու «որբի» բարդույթից:

Եթե այսքան բանը չեք հասկացել, «հպարտացեք», թե ինչպես Արարատ Միրզոյանը «պասլատ» արեց Լավրովին:
Ի վերջո, ժանտախտից առաջ էլ խրախճանք է լինում՝ ճիշտ այնպես, երբ որոշ ժողովուրդների «հպարտությունը» բռնում է ազգային աղետից առաջ...

Սուրեն Սուրենյանց

Հիշեցնենք՝ հայկական կողմը հրաժարվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: Պաշտոնական Երևանը  Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ:
Նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները տեղի կունենան այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։