«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի․ կա առնվազն 7 զոհ

Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի․ կա առնվազն 7 զոհ

ԱԻՆ-ն այս պահի դրությամբ հայտնում է 22 անհետ կորած քաղաքացիների մասին, որոնցից վեցը՝ Իրանի քաղաքացի, մեկը՝ Ռուսաստանի։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
Այս պահի դրությամբ, ըստ ԱԻՆ խոսնակի, կա 7 զոհ:

Ըստ ԱԻՆ-ի՝ անհետ կորած կարող են համարվել 22 քաղաքացի, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ անհետ կորած կարող են համարվել նաեւ Իրանի՝ վեց, ՌԴ՝ մեկ քաղաքացի։

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի):

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած:  Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է»,- նշված է հաղորդագրության մեջ։