Նիկողայոս Հովհաննիսյան. Սթափվե՛ք, ձեր մասին չեն լռելու։ Կաթողիկոսական գահը մեկնա, ու թափուր չի...
Վախկոտ, քծնող, ցինիկ, անարդարության դեմ լռող, ուխտադրույժ, լացկան, ուրացող, դավաճան, ու էլի սենց հատկանիշներով օժտված հոգևորականից նողկալի ու սարսափելի բան չկա։ Դուք ուխտել եք անսասան պահել Մայր եկեղեցին, հավատարիմ լինել Մայր Աթոռին, Հայրապետական գահին, ձեր օծմանն ու Ավետարանին։
Եթե նույնիսկ խնդիրներ կան, (և դուք վաղուց գիտեք, որ կան, բոլորդ էլ ունեք ու շատ) էդ նոր հիշեցի՞ք, էդ նոր իմացա՞ք, թե ձերը հեչ, թե խոստացել են՝ ձեր մասին լռեն, թե հարմար առիթ էր հարձակվելու։
Ուշքի եկե՛ք, սթափվե՛ք, ձեր մասին չեն լռելու, «կուտ են տալիս»։ Կաթողիկոսական գահը մեկնա, ու թափուր չի, էդքանդ էլ չեք կարող կիսել այն։
Աստված ձեզ իմաստություն տա՝ գոնե վերջին անգամ։ Սա էլ գոնե հիշե՛ք ու օրվա մեջ՝ մտքում կրկնեք։
«Ես եմ հովիւն քաջ եւ ճանաչեմ զիմսն եւ ճանաչիմ յիմոցն…»


