Ստեփանակերտում հրազենային վնասվածք ստացած զինվորը տեղափոխվել է Երևան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող՝19-ամյա Ռաֆիկ Վահանյանը ` աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Զինվորի մայրն ասել է.
«Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պաhին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։