«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքների զիջումը հանուն խաղաղության

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքների զիջումը հանուն խաղաղության

Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, հարցը միայն այն է, թե ինչ տարածքային զիջումներ կարժենա դա Ուկրաինայի համար, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին, որպեսզի վերջինս հնարավորինս փոքր գին վճարի, հունիսի 12-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

«Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է։ Հարցն այն է, թե ինչպիսին կլինի դրա գինը։ Թե որքան տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այդ խաղաղության համար։ ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային, որպեսզին նրան հնարավորինս ուժել դիրք տա Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, որոնցով պետք է ավարտվեն մարտական գործողությունները»,-ասել է նա։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականները չեն մասնակցում հակամարտությանը Ուկրաինայում, ընդգծելով, որ դաշինքն այդ երկրի սահմաններից դուրս մարտական գործողությունների սրացում չի ցանկանում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն միշտ ձգտել է օգնել անկախության համար պայքարող երկրին, սակայն փորձել է առավելագույնս խուսափել սրացումից, այդ պատճառով երբեք չի մտել Ուկրաինայի տարածք և ուկրաինացիներին մերժել է ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցում։