Թաթուլ Հակոբյան. «Ժիրայր Լիպարիտյանը՝ ատելության ու ցեխարձակումների թիրախում»
aniarc.am-ը գրում է.
...Այո՛,շատ մարդիկ չեն ուզում լսել պարզ ճշմարտությունները, և Լիպարիտյանին քննադատողների մի մեծ հատված հենց այդ պատճառով է նրան դնում ատելության անկյունում՝ հաճախ չգիտակցելով դա, ենթագիտակցորեն:
Անշուշտ, կան նաև հասարակության ու հայ ժողովորդի տարբեր հատվածներ, որոնք այլ բաների համար են մեղադրում Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդականին:
Կա մի հատված մեր հանրության, որը շարունակում է հավատալ ագրեսիովերն քարոզվող այն կեղծիքին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը կապ չունեին Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հետ, դա եղել է նրանց կամքին հակառակ, հաղթանակը կերտել են տեղեկան հայկական ու կուսակցական ջոկատները ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հերոսությունների շնորհիվ, և ավելին՝ առաջին նախագահն ու թիմը նպատակ ունեին ծախել Արցախը, բայց դա իրականության չդարձավ իշխանափոխության, այն է՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու նրանց համախոհների իրականցրած ռազմապետական հեղաշրջման հետևանքով:
Ազգայնական գաղափարախոսությունը չի կարողանում հանդուրժել, որ Հայաստանը անկախացել է Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի իշխանության տարիներին, մի բան, որ համարվել է իրենց տարիների մենաշնորհն ու տեսլականը: Հասկանալի է հայ ազգայնականության և սփյուռքահայ կուսակցությունների անհանգստությունը՝ քիչ է դա տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի ժամանակ, մի բան էլ ավելի՝ այդ նույն ժամանակահատվածում իրենք ամենասերտ շփումների մեջ էին Խորհրդային Հայաստանի ղեկավարության և Կրեմլի հետ և, ըստ էության, չէին քաջալերում Հայաստանի անկախության ձգտումները՝ հիշեցնելով թուրքական վտանգն ու Ռուսաստանից սպասվելիք փրկությունը:
Հիշենք 1988թ սեպտեմբերի 29-ի սփյուռքահայ ավանդական երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունը և 1991թ հայտնի հոդվածը՝ «Դեմ ըլլալով կողմ ենք անկախությանը»:
Հարվածելով Լիպարիտյանին՝ հարվածներն ուղղում են Տեր-Պետրոսյանին:
Լիպարիտյանին քննադատողների ու ատելության թիրախ դարձնողների մի յուրահատուկ խումբ են կազմում մարդիկ, ովքեր, ընտանեկան ու այլ պատճառներով հեռացել են Արցախից/Հայաստանից, հաստատվել դրսում, լավ կյանքով են ապրում, հարկ վճարում իրենց նոր երկրին, համբուրում այդ երկրի դրոշն ու ոտքի կանգում այդ երկրի օրհներգի տակ, բայց ներսում անհանգիստ են, որ հեռացել են Հայաստանից/Արցախից: Այդ մարդկանց պետք է հայրենասիրական դրոշ և մեղավորներ:
Լիպարիտյանը և իրականությունը տեսնող ու այդ մասին մտահոգ բարձրաձայնողները հարմար թիրախ են:
Այսպիսի մարդիկ ինձ հանդիպում են իմ ամերկյան դասախոսությունների ընթացքում, հանդիպում են այլ երկրներում, նաև՝ Հայաստանում: Կալիֆոռնիայում իմ ելույթներից մեկին ներկա էր տարիներ առաջ ԱՄՆ-ում հաստատված մի հայ Հադրութից, ով հայաստանցիներին ուղղակի մեղադրում էր դավաճանության և Արցախը ծախելու մեջ: Սա շատ տարածված խոսույթ է Սփյուռքում, մեր հայրենակիցները մեզ՝ հիմնականում հայաստանցիներիս եմ մեղադրում միտումնավոր կերպով Արցախը պարտության տանելու մեջ:
Արդեն անգամ անիմաստ է ասել, որ հայաստանցիները այս պատերազմներին տվել են ամեն հնարավորը՝ տվել են իրենց որդիներին: Անիմաստ է ասել, որ Հայաստանի ու Արցախի ամեն գյուղում Եռաբլուր կա: Անիմաստ է ասել, որ աղքատ, զրկանքներով լի Հայաստանն է ապահովում Արցախի մեր հայրենակիցների տնտեսական առօրյան: Անիմաստ է ասել՝ եկեք Հայաստան և ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչն ենք սխալ արել և ինչու ենք հանցավոր:
Անկասկած, Լիպարիտյանին քննադատողների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր ոչ միայն նրան են քննադատում, այլ բոլոր նրանց, ովքեր կողմնակից են եղել հաղթած ժամանակ Ադրբեջանկի հետ արժանապատիվ խաղաղության գնալուն և ցավալի փոխզիջումներով արցախյան կարգավորումը իրականություն դարձնելուն:
Ժիրայր Լիպարիտյանը չափից դուրս դիվանագետ է ու չափից դուրս ազնիվ իր հարցազրույցներում, հոդվածներում ու գիտական ուսումնասիրություններում: Դա, ակնհայտորեն, նրա դեմ է աշխատում:
Լիպարիտյանը շարունակելու է մնալ ատելության ու ցեխարձակումների թիրախում, բայց երբ մաքրենք փոշին, նրա տակ բացվելու է նրան քննադատողների համար անընդունելի պատմությունը:
Թողնելով Սփյուռքը, Լիպարիտյանը 1990-1997թթ եկել է նորանկախ Հայաստան, զբաղեցրել բարձր ու պատասխանատու պաշտոններ մի կառավարության մեջ, որը Հայաստանը տարել է դեպի անկախություն և ռազմաքաղաքական հեղաշրջում իրականացնողներին փոխանցել հաղթնակած Հայաստան ու 42 հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ միավոր, որը վերահսկվել է բացառապես Հայկական բանակի կողմից:
Սա դաժան ճշմարտություն է:
Թաթուլ Հակոբյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: