«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Թելման Պետրոսյան. Որքան էլ փորձեք նսեմացնել կամ մոռացության մատնել այդ ճանապարհը՝ պատմությունը մնում է

Թելման Պետրոսյան. Որքան էլ փորձեք նսեմացնել կամ մոռացության մատնել այդ ճանապարհը՝ պատմությունը մնում է

ՀՀՇ-ն ստեղծեց անկախ Հայաստան, կանգնեցրեց պետականության հիմքերը ամենադժվար ժամանակներում և հաղթանակով դուրս եկավ պատերազմից։ Հենց այդ ծանր տարիներին ձևավորվեց այն պետությունը, որի վրա այսօր բոլորս հենվում ենք։ Բերվեց նաև խաղաղության իրատեսական պլան, որը, ցավոք, մերժվեց։

Ժամանակի ընթացքում շարժումը վերածնվեց որպես ՀԱԿ և շարունակեց պայքարը՝ հանուն արժանապատիվ, ինքնիշխան և իրավական Հայաստանի։ Այդ պայքարը երբեք չի դադարել՝ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության տարիներին։ Միշտ առաջնորդվել է պետականության, անկախության և ազգային շահի գաղափարներով։

Ինչ էլ անեք, որքան էլ փորձեք նսեմացնել կամ մոռացության մատնել այդ ճանապարհը՝ պատմությունը մնում է։ Քաղաքական ուժերն ու գործիչները կարող են անցողիկ լինել, բայց պատմության էջերում կմնա այն ուժը, որը բերեց անկախություն, հաղթեց պատերազմում և մինչև վերջին շունչը պայքարեց ժողովրդի ու պետության արժանապատվության համար:

Թելման Պետրոսյան