Խոսք
Տիգրան Բաղդասարյան. Ուզեք, թե չուզեք...
Ուզենք, թե չուզենք, 1988թ. տեղի է ունեցել համազգային զարթոնք, որը ղեկավարել է ՀՀՇ-ն:
Ուզենք, թե չուզենք, ՀՀՇ-ի օրոք է անկախացել Հայաստանի Հանրապետությունը և դարձել ՄԱԿ-ի լիիրավ անդամ: ՀՀՇ-ի ղեկավարած տարիներին է մեր ժողովուրդը տարել իր պանծալի հաղթանակները, ազատագրել ու ընդլայնել Լեռնային Ղարաբաղի տարածքները և միջազգային հանրության կողմից ճանաչվել որպես ժողովրդավարության կղզյակ:
Եվ, վերջապես, ուզենք, թե չուզենք, այդ փառահեղ ժամանակաշրջանը ղեկավարել է բացառիկ լիգիտիմությամբ օժտված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր նվիրյալ և հայրենասեր ընկերների հետ միասին…
Նախկին քաղբանտարկյալ Տիգրան Բաղդասարյան