«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Տիգրան Եգորյան. Այս լռությունը մտահոգիչ է հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները

Տիգրան Եգորյան. Այս լռությունը մտահոգիչ է հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանը 20.05.2019թ. որոշում էր կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված 300-րդ հոդվածի 1-ին մասի /մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ/ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին:
07.06.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում (ՍԴԱՈ 44/1) էր կայացրել դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը մինչև 09.07.2019թ. երկարաձգելու մասին:

Այսօր՝ 09.07.2019թ., Սահմանադրական դատարանի աշխատակազմից հիշյալ որոշման վերաբերյալ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի հեռախոսային հարցումներին ի պատասխան հայտնել են, որ կողմնակի անձանց տեղեկատվություն չեն տրամադրում: Այնուհետև աշխատակազմի ղեկավարը խնդրել էր չանհանգստացնել աշխատակիցներին: ՍԴ կայքում ևս բացակայում է այսօրվա որոշման վերաբերյալ որևէ տեղեկատվություն:

Հիշեցնեմ, որ ընդհանուր իրավասության դատարանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու հիշյալ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ բեկանվել էր:

Նման կարևորության հարցի վերաբերյալ այս լռությունը մտահոգիչ է հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները:

Տիգրան Եգորյան