«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Տոնոյան. Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին

Տոնոյան. Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին

Պաշտպանության  նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ եւ շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչեւ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելեւ այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում:

Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ: Այդ բոլոր հանգամանքները պարզվում են եւ իհարկե, Պաշտպանության նախարարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը:

Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ եւ երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։