Կարեվոր
Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծն այսօր կլինի ԱԺ նախագահի մոտ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծն այսօր ներկայացվել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Նախագիծը դրվելու է շրջանառության մեջ՝ ուղղորդվելով դեպի գլխադասային հանձնաժողով։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Ազգային ժողովը պետք է իր դիրքորոշումն արտահայտի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այնուհետև «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված գործընթաց է սկսելու։