«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Տոյվո Կլաար. ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է

Տոյվո Կլաար. ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է։ Նա իր տեսակետը հայտնել է Twitter–ում։

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում», - գրել է Կլաարը։

Նշենք՝ Արարատ Միրզոյանն այսօր մեկնելու է Թուրքիա, որտեղ տեղի է ունենալու նրա և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: