«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից

Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, հայտնում է Associated Press-ը:

Ամենաշատ դեսպանները հետ են կանչվում Աֆրիկայի և Ասիայի երկրներից։

Փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Մակեդոնիային, Չեռնոգորիային, Սլովակիային, Ալժիրին, Եգիպտոսին, Սենեգալին, Նեպալին, Ֆիլիպիններին, Վիտենամին:

Վերադասավորումներից տուժածները կարող են դիվանագիտական աշխատանքը շարունակել Վաշինգտոնում։

Սովորաբար դեսպանները մնում են իրենց պաշտոններում երեքից չորս տարի։

Հիշեցնենք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։
Մինչ Հայաստան ժամանելը՝ 2020-2022 թվականներին դեսպան Քվինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։