«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Թշնամին հիմա էլ կրակում է Նորաբակի դիրքերի ուղղությամբ

Թշնամին հիմա էլ կրակում է Նորաբակի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հիմա էլ կրակում են Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: