Թշնամին կրկին հատել էր Հայաստանի սահմանը և առաջ եկել (տեսաանյութ)
Զանգեզուր TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում։
Պաշտոնապես հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ հակառակորդը, Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը, առաջ է եկել։
Թշնամին այդպիսով իր նշանառության տակ է առել Խոզնավարը, որ ընդամենը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից։ Խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։
Բնակիչներից մեկի խոսքով՝ լուրն իմանալուն պես մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։
Հակառակորդը անընդհատ լարվածություն է առաջացնում, այսօր եւս 30 հոգի հատել են ՀՀ պետական սահմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Թարմացված.
Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։ Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում են Տեղի համայնքապետարանից:
Ավելին՝ տեսանյութում