Արցախ
Թշնամին Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Հունիսի 21-ին՝ ժամը 04:00-ի, սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ-ն:
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հաղորդել էր. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։