Կարեվոր
Թշնամին շարունակում է ձերբակալել Արցախում բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա շուտով կտեղափոխվի Բաքու։
Նույն լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007) և Բակո Սահակյանը (2007-2020), ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են և տեղափոխվել Բաքու։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին: նրանց հետագայում կալանավորել են ու քրգործեր հարուցել նրանց դեմ։