«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Թշնամին հաստատում է Լևոն Մնացականյանի ձերբակալության և Դավիթ Մանուկյանի կալանավորման լուրը

Թշնամին հաստատում է Լևոն Մնացականյանի ձերբակալության և Դավիթ Մանուկյանի կալանավորման լուրը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ Մնացականյանը տեղափոխվել է Բաքու։
Նշվում է նաև, որ նա ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա։
Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018 թթ, որոշ ժամանակ անց եղել է նաև ԱԻՆ–ի և ոստիկանության պետ։

Ադրբեջանը հայտարարել է նաև ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանավորման մասին:
Նրան մեղադրում են Արցախում ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Դավիթ Մանուկյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին:

Ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել տարբեր հոդվածներով։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը երեկ առավոտյան էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։

«Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի» ,- գրել էր Դավիթ Բաբայանը։ Առ այս պահը նրա գտնվելու վայրը հայտնի չէ։