Արցախ
Թշնամին Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք՝ ` ՌԴ ՊՆ-ն հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում էր արձանագրվել։ Իսկ հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։