Արցախ
Թշնամին Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով նաև ականանետ և նռնականետ
Ադրբեջանական զինուժն այսօր հրադադարը խախտել է Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։
Հայկական կողմում կորուստներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՀ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։