Կարեվոր
Թշնամու սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: