«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)

Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)

Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում:

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Հիշեցնենք՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը» հատկանիշներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝  Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Ըստ ՔԿ-ի՝ քննչական գործողություններն իրականացվում են Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Նշենք, որ Դատարանը երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի կալանքը։

Ալեքսանյանին հունիսի 3-ին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Նրան վերագրվող վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 37 անձի նկատմամբ։

Ալեքսանյանի փաստաբան Լիաննա Գալստյանը ներկայացված մեղադրանքներն «ակնհայտ անհիմն» էր որակել՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածն ինչպես փողերի լվացման, այնպես էլ Քրեական օրենսգրքի մյուս դրվագով։  Նրա խոսքով՝ քրեական վարույթում չկա գեթ մեկ փաստական տվյալ, հարցաքննված շուրջ 150 վկայից որևիցե մեկը չի նշեր, թե իբր Ալեքսանյանն իրեն նյութապես շահագրգռել է, որպեսզի մասնակցի հավաքներին։