«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. Ի՞նչ է ակնարկում երկրորդ նախագահը

Վահրամ Աթանեսյան. Ի՞նչ է ակնարկում երկրորդ նախագահը

Ուրեմն, մեղրեցի ընտրողը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցնում է, թե ինչու՞ ժամանակին չի ճանաչել Արցախի անկախությունը: Հետեւում է պատասխանը. «Առաջինը, որովհետև, համենայնդեպս, իմ նախագահության շրջանում Ղարաբաղի ճանաչումը կնշանակեր պատերազմի սկիզբ»:

Այ քեզ բա՜ն: Նրա համակիրները մի բերան պնդում են, որ ոչ միայն 1998-2008 թվականներին, անգամ այսօր էլ Ադրբեջանը միայն Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը լսելուց սոսկում է: Բայց նա, կարծես, ռուսների ասած՝ «շպիլկա» է դնում նախորդի եւ հաջորդի հասցեին՝ ասելով, որ «Արցախի ճանաչումը պատերազմի սկիզբ կնշանակեր համենայն դեպս իր նախագահության շրջանում»:

Այսինքն, դա պիտի արվեր կամ իրենից առաջ, կամ՝ հետո՞: Իսկ այդ ժամանակ պատերազմ չէ՞ր սկսվի: Ինչու՞: Ի՞նչ է ակնարկում երկրորդ նախագահը:

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ
Վահրամ Աթանեսյան