«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


ՎԱՆՈ. «Եվ միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ զգում է իրեն իր անբարոյական մոր փորում»

ՎԱՆՈ. «Եվ միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ զգում է իրեն իր անբարոյական մոր փորում»

Այսօր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ  Վանո Սիրադեղյաի ծննդյան օրն է:
Վանո Սիրադեղյաը մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին: Նա 75 տարեկան էր։

«...Զավթելու եվ մնալու համար սոցիալական այն աստիճանին, որը իրենը չէ, ստահակը, ի թիվս այլ միջոցների, զինվում եվ զրահավորվում է հայրենասիրությամբ: Եւ հատկապես հայրենասիրությամբ: Այդ կերպ նա դառնում է անխոցելի, որովհետեվ գնալով ստահակի դեմ՝ ողջամտությունը գնում է, կարծես, հայրենիքի դեմ:

Պահի անհուսությունը մեր պարագային այն է, որ եթե ընդհանրապես ստահակի դիրքը շահեկան է լինում, ապա հայի տականքը անվերապահ շահած է եվ ողջամտությունը վստահաբար պարտված, որովհետեվ հայի Հայրենիքի ընկալումը հատվածական է ու խրթին եվ, ուրեմն, սերն առ հայրենիք բազմադեմ է, հեղհեղուկ, սրանով իսկ մեկնաբանության կարոտ ու շահարկման ենթակա:

Խնդիրը փիլիսոփայական չէ (թե ի՞նչ է նշանակում հայրենիք եվ հայրենասիրություն), որի պարագային միջին վիճակագրական ստահակը հայրենասիրության անվան տակ ի վիճակի է սաղացնել-արդարացնել ուզածդ արարք: Մեր դեպքը անհամեմատ բարդ է, եվ խոսքը տառացիորեն այն մասին է, թե աշխարհագրական ի՞նչ տարածք նկատի ունենք, երբ ասում ենք Հայաստան կամ հայրենիք: Մեկի համար առանց Ղարաբաղի է հայրենիքը թերի, մյուսի համար՝ առանց Երզնկայի, երրորդի համար՝ առանց Թիֆլիսի... Եւ սրտաշարժ զառամախտի բերած մանկական տեսիլքների եվ միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ զգում է իրեն իր անբարոյական մոր փորում...»:

Վանո Սիրադեղյան

«ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»

Կիսվել Telegram-ում