«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Անհեռատեսը, որ պարտվեց պարտվածին

Վարդան Հարությունյան. Անհեռատեսը, որ պարտվեց պարտվածին

aliqmedia.am. «...Ակնհայտ էր, որ ընտրությունների միջոցով գործող իշխանությանը հեռացնելու մեկ աշխատող տարբերակ կար։ Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էր՝ հանդես գալ ընդհանուր ճակատով՝ պայմանով, որ երեք նախկին նախագահները իշխանության չեն հավակնում։ Այս դեպքում բոլորովին այլ իրավիճակ կգրանցվեր։ Նոր իշխանություն կձեւավորվեր, նոր հնարավորություններ կուրվագծվեին։

Պարտված ու բոլոր բնագավառներում ձախողված իշխանությունն իր հաղթանակն արձանագրեց միայն ու միայն այն պատճառով, որ Քոչարյանին էր որպես իր մրցակից ընտրել/նշանակել։ Քոչարյանն էլ, խայծը կուլ տված, որոշել էր, թե կասկածից դուրս է իր հաղթանակը։ Ողջախոհ որեւէ առաջարկ լսել ու ընդունել չէր պատրաստվում։

Վերջին 23 տարիների ընթացքում երկրի կյանքում դրական դերակատարում ունենալու եզակի հնարավորություն էր ընձեռվել նրան, բայց տրվեց նա իշխանություն ձեռք գցելու գայթակղությանը։ Նրա հիվանդագին իշխանատենչությունը 1998-ին թույլ չտվեց դնել Ղարաբաղյան հակամարտության վերջակետն ու Հայաստանի պատմության նոր թվագրություն սկսել։ Այն օրերին գործած նրա/նրանց ճակատագրական քայլի արձագանքը 23 տարի անց՝ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին, հնչեց պատերազմի ու ջախջախիչ պարտության տեսքով։

Այս անգամ արձագանքը երկար սպասեցնել չտվեց։

Արդարացում-զրույցները, թե նա մոլորված էր, թե սեփական թիմակիցներն են մոլորեցրել նրան, պարապ խոսակցություններ են։ Կարեւոր է, որ մեր երկիրը փակուղուց դուրս գալու հազվագյուտ հնարավորություն կորցրեց։

Քոչարյանը սա կհասկանա՞։ Կընդունի՞, որ սխալվել է։

Քիչ հավանական է։

Ավելի շուտ՝ անհավանական է»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում