Քաղաքական
Վարդգես Գասպարիին հարված հասցնելու դեպքով ոստիկանությունը քննություն է կատարում
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ և տալով սպառնալիքներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։