«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Վազգեն Ռշտունու նախագահությամբ ընթանում է Քոչարյանի անձռնմխելիության հարցով բողոքի քննությունը (ուղիղ)

Վազգեն Ռշտունու նախագահությամբ ընթանում է Քոչարյանի անձռնմխելիության հարցով բողոքի քննությունը (ուղիղ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, շարունակվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը:

Թարմացված

Ռ.Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված բողոքը քննող դատավոր Վագեն Ռշտունին քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննիչի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու,  որը կհրապարակվի այսօր: 

Քննիչ Մուշեղյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ռշտունին նախկինում հայտարարել էր, որ համամիտ է Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով առաջին անգամ ազատ արձակած դատավորի` Ալեքսանդր Ազարյանի հետ:

Դատախազությունը ևս միացավ քննիչի միջնորդությանը՝ ասելով, որ դատարանը գործով ունի կանխակալ մոտեցում: