Մարտի 1
Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։
Վերաքննիչը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
Առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։