Պաշտոնական
Վերսկսվում է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից դիմումների ընդունման գործընթացը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է.
Ս.թ. հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: