«  Հունվար 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանը

Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանը

Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի  մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված): Հակառակ դեպքում նմուշառումն իրականացվում է անցակետում, և անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչև կորոնավիրուսի  թեստի բացասական արդյունքը (նախկինում այդ պահանջը կիրառվում էր միայն օդային սահմանային անցակետերում): Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն: 

Այս տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` տեղեկանալու, թե արդյոք իրենք կարող են լքել երկիրը:

Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել նաև Ռուսաստանի հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել  այս երկրների հետ սահմանները: «Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սահմանը: Վրաստանը դեռ չի բացել իր սահմանը այս երկրների հետ: Որպես բացառություն, նրանց կարող է թույլ տրվել հատել սահմանը, այդ դեպքում նրանք պետք է դիմեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը` Հայաստան մեկնելու համար, իսկ Ռուսաստան մեկնելու համար` ռուսական առաքելությանը: Ներկայումս Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել այդ սահմանները»,-տեղեկացրել են Վրաստանի կառավարության թեժ գծից: