«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Առողջապահության նախարարը նոր տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի վերաբերյալ

Առողջապահության նախարարը նոր տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի վերաբերյալ

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածները այսօր՝ hուլիսի 8-ի առավոտյան կտեղափոխվեն Հայաստան, տեղեկացնում են  ՀՀ ԱԻՆ-ից։

«Վրաստանում են գտնվում ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

Քննարկվում է Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:

Նախարարի հանձնարարությամբ Վրաստանում գտնվող փոխնախարար Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ հուլիսի 8-ի առավոտյան պատահարի հետևանքով 3 տուժածները (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.) կտեղափոխվեն Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը նոր  տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված.

«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։

Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։

Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»։